Wordle-ը բառային խաղ է, որը խաղում են համացանցում: Խաղի նպատակն է գուշակել գաղտնի բառը 6 փորձից:
Ամեն օր կա նոր 5-տառանոց բառ, որը պետք է գուշակել: Դու մուտքագրում ես որևէ 5-տառանոց բառ, և խաղը ցույց է տալիս, թե որ տառերն են ճիշտ գուշակված:
- Եթե տառը կանաչ է ներկված, ուրեմն այն պահված բառում կա և ճիշտ տեղում է:
- Եթե դեղին է, ուրեմն այդ տառը կա բառի մեջ, բայց ուրիշ դիրքում:
- Եթե տառը մոխրագույն է, ապա այն բացակայում է գաղտնի բառից:
Այս հուշումների օգնությամբ պետք է փորձել գուշակել բառը 6 փորձից: Խաղն ավարտվում է, երբ գուշակում ես ճիշտ բառը կամ սպառում 6 փորձը:
Այս էջում տեղադրված են Wordle շարքի խաղերի հղումները.
- Որ ամեն անգամ չորոնեք։
- Այս հղումներով անցնելու դեպքում խաղի ժամանակ Backspace անելիս նախորդ էջ չի գնա ։)