Համակարգիչների, գրասենյակային տեխնիկայի և լոկալ ցանցերի վերանորոգումն ու սպասարկումը (ՏՏ աութսորս) «Վավատի Գրուպ» ընկերության աշխատանքի հիմնական ուղղություններն են։ Մեր հաճախորդներին մենք առաջարկում ենք վերանորոգման աշխատանքների լայն սպեկտր, համակարգիչների ու հավելյալ սարքավորումների կարգաբերում, տարբեր բարդությունների տեղեկատվական նախագծերի ստեղծում ու սպասարկում։
10 տարի և ավել աշխատանքների արդյունքում մեր ընկերությունը ցուցաբերում է կայունություն, հուսալիություն, պրոֆեսիոնալիզմ և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում կայուն աճ։ Վերջին ժամանակների ընթացքում ընկերության համակարգչային կենտրոնն ապահովել է Երևանի շատ ընկերությունների համակարգչային տեխնիկայի հուսալի և որակյալ գործունեությունը, որոնք կնքել են համակարգչային աբոնենտային սպասարկման պայմանագրեր։