Համակարգիչների և ցանցերի աբոնենտային սպասարկում
«Վավատի գրուպ» ընկերությունն առաջարկում է կնքել համակարգչային սպասարկման երկարաժամկետ պայմանագրեր։ Մենք նաև կատարում ենք համակարգչի սպասարկման մեկանգամյա աշխատանքներ։ Համակարգչային տեխնիկական սպասարկման մեր ծառայություններն իրենց մեջ ներառում են. համակարգիչների վերանորոգում, համակարգչային շտապ-օգնություն, ծրագրերի տեղադրում և կարգաբերում, լոկալ ցանցերի կարգաբերում, լոկալ ցանցերի անցկացում, միացում համացանցին և այլն։
Փաստարկներ հօգուտ աբոնենտային սպասարկման
- Պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումների արդյունքում նվազում է համակարգչային տեխնիկայի և ցանցերի խափանման հավանականությունը։
- Անհրաժեշտ մասնագետի փնտրտուքի վրա ժամանակ չի ծախսվում։
- Պայմանագրի կնքումից հետո մեր հաճախորդներին սպասարկում է ոչ թե մեկ հոգի, այլ աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների խումբ, որոնցից յուրաքանչյուրն ունի այլ հավելյալ հնարավորություններ։
- Տնտեսում եք հաստիքային մասնագետի վրա կատարվելիք ծախսերը, քանի որ աբոնենտային սպասարկման գինը զգալիորեն ցածր է, քան ամենահասարակ ՏՏ մասնագետի աշխատավարձը։
- Դուք կարող եք ինքնուրույն վերականգնել համակարգչի խոտանը հեռախոսազրույցի միջոցով՝ հետևելով մեր մասնագետների հրահանգներին։
- Անսարքությունների դեպքում մեր մասնագետի շտապ այցը հնարավորություն է տալիս խնայել թանկարժեք ժամանակը։
- Համակարգչային տեխնիկայի խոտանի և ցանցերի խափանման վերականգնման աշխատանքերը կատարվում են շատ կարճ ժամանակում, քանի որ «Վավատի գրուպն» ապահովում է միաժամանակ մի քանի մասնագետի համատեղ աշխատանք։