Blogs Archive

Մեր մասին

Բարձրորակ համակարգչային սպասարկում Երևանում


Համակարգիչների, գրասենյակային տեխնիկայի և լոկալ ցանցերի վերանորոգումն ու սպասարկումը (ՏՏ աութսորս) «Վավատի Գրուպ» ընկերության աշխատանքի հիմնական ուղղություններն են։ Մեր հաճախորդներին մենք առաջարկում ենք վերանորոգման աշխատանքների լայն սպեկտր, համակարգիչների ու հավելյալ սարքավորումների կարգաբերում, տարբեր բարդությունների տեղեկատվական նախագծերի ստեղծում ու սպասարկում։

8 տարվա աշխատանքների արդյունքում մեր ընկերությունը ցուցաբերում է կայունություն, հուսալիություն, պրոֆեսիոնալիզմ և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում կայուն աճ։ Վերջին ժամանակների ընթացքում ընկերության համակարգչային կենտրոնն ապահովել է Երևանի շատ ընկերությունների համակարգչային տեխնիկայի հուսալի և որակյալ գործունեությունը, որոնք կնքել են համակարգչային աբոնենտային սպասարկման պայմանագրեր։

Ներկայումս շատ ընկերությունների մոտ աութսորսի հետ կապված հարցեր չեն առաջանում՝ կապված այն միտման հետ, որ ընկերությունների ոչ մասնագիտական աշխատանքները հանձնարարվում են կողմնակի ընկերությունների։ Ի դեմս մեր ընկերության հուսալի գործընկեր ընտրելով, Դուք կստանաք համակարգիչների աբոնենտային սպասարկման կոմպլեքս ծառայություններ և հիանալի գործարար հարաբերություններ։ 
Համակարգչային կենտրոնի մասնագետները կարճ ժամանակում կայցելեն Ձեր գրասենյակ կամ տուն և կվերականգնեն համակարգիչների աշխատանքների ցանկացած խնդիր, կվերանորոգեն դրանք, կտեղադրեն և կկարգաբերեն ծրագրային փաթեթներ, կսովորեցնեն աշխատել Ձեզ անծանոթ ծրագրերի հետ, խորհուրդներ կտան համակարգիչների և նրանց ծրագրային փաթեթների մոդեռնիզացման և օպտիմիզացման համար։