Ինչպես հավանաբար գիտեք, այս տարի հունվարի 12-ից հետո Adobe ընկերությունը դադարեցրեց flash player-ի աջակցումը, իսկ համակարգիչներով արդեն իսկ տեղադրված Flash player-ները դադարեցին գործել։
Տեխնոլոգիան նախկինում լայնորեն կիրառվում էր բազմաթիվ կայքերում, իսկ ավելի հաճախ՝ օնլայն խաղերում։
Դրանք բոլորը դադարեցին գործել։
Այս պահին որպես այլընտրանք մշակվում է Ruffle ծրագիրը, որն իրենից ներկայացնում է Flash player-ի էմուլյատոր, և ինչպես և բոլոր էմուլյատորները, ունի որոշակի սահմանափակումներ։ Ծրագիրը դեռ ակտիվ մշակման փուլում է։
Որպես այլընտրանք ձեզ առաջարկում ենք մեր ուղեցույցի միջոցով հաղթահարել այս խնդիրը։
Դրա համար պետք է ներբեռնել Flash Player-ի ավելի հին տարբերակը, անջատել դրա միջի «ժամային ռումբը», որը դադարեցնում է նրա աշխատանքը 2021 թվականին։ Այնուհետև բացել portable, առանց տեղադրման Opera-ն, որում Flash Player-ը դեռ արգելափակված չի։
Հետևեք մեր քայլ առ քայլ ուղեցույցին։
1. Բեռնել Flash Player 32.0.0.465 և տեղադրել։
