Հետաքրքիր փաստեր համացանցի մասին

Հրապարակվել է Oct 15, 2016 by Administrator

Հետաքրքիր փաստեր համացանցի մասին

* Ինտերնետը ստեղծվել է 1960թ.-ին ԱՄՆ-ի պաշպանողական մակարդակը բարձրացնելու նպատակով։

* Եթե ֆեյսբուքը լիներ հանրապետություն, ապա բնակչության թվով այն կզբաղեցներ 3-րդ տեղը։ 

* Ինտերնետի մատչելիության տեսանկյունից առաջին տեղը զբաղեցնում են Բերմուդյան կղզիները։ Ընդ որում, այդքան զարգացած Ճապոնիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ 

* Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը նոր փնտրող համակարգի համար անուն էին մտածում, ցանկանում էին այն այնպես անվանել, որ անունն արտահայտեր ինֆորմացիայի մեծ քանակություն, որը համակարգը կարող է վերամշակել։ Նրանց գործընկերն առաջարկեց «գոգոլ» անունը (մաթեմատիկայում այդպես են անվանում մեկ թվանշանից և հարյուր զրոյից բաղկացած թիվը)։ Դոմեյն անունների ցանկում ստուգելով այդ անվանման առկայությունը, միանգամից այն գրանցեցին։ Ընդ որում, գրանցելուց տառասխալ տեղի ունեցավ և «googol.com» ճիշտ գրության փոխարեն գրեցին «google.com»։ 

* Google փնտրող համակարգի հիմնական էջի «դատարկությունը» պայմանավորված էր նրանով, որ նրա ստեղծողները HTML լեզուն չգիտեին և շտապ պարզ ինտերֆեյս պատրաստեցին։ Ընդ որում, նրանց «submit» ստեղնը սարքելը ևս շատ դժվարությամբ հաջողվեց։ Սկզբում «փնտրել» հրամանը ակտիվանում էր միայն ստեղնաշարի վրա «Enter» սեղմելուց հետո։ 

* Համացանցում առկա լուսանկարների 80%-ը մերկ կանայք են, իսկ փնտրման համակարգերում փնտրման հայտերի 1/3-ը վերաբերում են պոռնոգրաֆիային։ 

* Առաջին ժպիտիկի ստեղծման պատմությունը շատ պարզ է։ Առաջին «հույզիկը», որ փոխանցվել է էլեկտրոնային համակարգերի միջոցով, պատկանում է Կեվին Մակենզիին և այն ուներ «-)» տեսքը։ Այն այնքան էլ դեմքի նման չէեր, այդ պատճառով երեք տարի անց Սկոթ Ֆեխլմանի կողմից ներդրվեց «։-)» «հույզիկը», որն էլ առ այսօր օգտագործվում է համացանցում։