Ֆեյսբուքյան վիրուսներն ու պայքարը դրանց դեմ

Մեր օրերում, պայմանավորված սոցցանցերի մեծ տարածվածությամբ, լայն տարածում են գտել «մասնագիտացված» ֆեյսբուքյան վիրուսները։

Շատերը համակարգիչն օգտագործում են միայն ֆեյսբուք մուտք գործելու և/կամ սկայպով հարազատների հետ զրուցելու համար։ Որպես գաղտնիք ասեմ, որ Ֆեսյբուքը նույնպես թույլ է տալիս տեսաձայնային զանգեր կատարել, և այդ զանգերի որակը հաճախ շատ ավելի բարձր է, քան սկայպի դեպքում։

Արդյունքում վիրուս ստեղծողների համար իդեալական միջավայր են ստեղծել համակարգչից շատ քիչ գիտելիք ունեցող օգտատերերն ու քրոմ բռաուզերի շատ մեծ տարածվածությունը։

Կարծում եմ արդեն բոլորն էլ գիտեն, թե ինչպես են տարածվում ֆեյսբուքյան վիրուսները։

Ոչ ֆլեշներով, ոչ էլ.նամակներով, այլ հասարակ հղումներով։ Այսինքն վարակված համակարգչից օգտատիրոջ անունից նրա պատին, ֆեյսբուքյան ընկերներին ու խմբերին ուղարկվում են նկարներիով (երբեմն հենց ընկերոջ նկարով) կայքերի ու տեսանյութերի հղումներ, որոնք բացելու դեպքում բացողի համակարգիչը ևս կարող է վարակվել։

Կանխարգելումը

Չվարակվելու լավագույն լուծումն իհարկե այդ հղումները չբացելն է։ Ուշադիր լինելու դեպքում դրանք հեշտությամբ կարելի է տարբերել նորմալ, ոչ վիրուսային հղումներից։

Ֆեյսբուքյան վիրուսներն ունեն տարածման 2 մեխանիզմ։

1. Որպես բռաուզերի հավելված (extension) նստում է բռաուզերի մեջ, ու այդ պահին ակտիվ ֆեյսբուքյան հաշվից հաղորդագրություններ ուղարկում, կամ գրառումներ անում տարբեր խմբերում ու էջերում։

2. Վարակում է հենց համակարգիչը, աշխատում ֆոնային ռեժիմում։

Առավել տարածված է առաջին տարբերակը։ Որպեսզի հավելվածը նստի բռաուզերի մեջ, պետք է ձեր թույլատվությունը։ Երբ դուք անցնում ենք նման հղումով, բացվում է ձեզ ծանոթ որևէ կայքի կեղծ տարբերակը (օրինակ՝ յութուբի), բայց հայտնվում է հաղորդագրություն, որ տեսանյութը դիտելու համար անհրաժեշտ է տեղադրել «վիդեոյի ապակոդավորման» հավելված։ Հենց այդ հավելվածն էլ վիրուսն է։

Այս պրոցեսում որոշ չափով մեղավոր է նաև բռաուզերը, քանի որ այն որևէ կերպ չի կանխում վնասատու հավելվածների տեղադրումը։

Քրոմ բռաուզերի մեծ տարածվածության պատճառով նման վիրուսները գրվում են հենց քրոմ բռաուզերի համար, ու դրանցով վարակվում են նույն (քրոմիում) հենքի վրա պատրաստված բռաուզերների մեծ մասը։

Եթե վստահ չեք, որ կարող եք տարբերակել կեղծ հղումները իսկականներից, խորհուրդ ենք տալիս օգտվել այլ բռաուզներերից։ Մասնավորապես Opera-ն ստեղված է նույն հենքի վրա, բայց անծանոթ հավելվածներն ավելի դժվարությամբ են նրանում տեղադրվում, տեղադրվելուց հետո էլ ինակտիվ են, մինչև հատուկ չակտիվացնեք, չի կարող որևէ վնաս տալ։

Բուժումը

Ամենահասարակ, սակայն ոչ միշտ էֆեկտիվ տարբերակը։
Բռաուզերում բացեք այս հասցեն՝ chrome://extensions, և ջնջեք բոլոր հավելվածները, թողնելով միայն պետքականները, որոնք դուք եք դրել։

Որոշ վիրուսները կանխում են այդ էջի բացումը։ Նաև կան հավելվածներ, որոնք թաքնվում են ընդհանուր ցուցակից։

Նման դեպքում մաքրելու համար պետք է օգտվել հատուկ ծրագրերից։

Օրինակ՝ AdwCleaner (վերջին տարբերակը միշտ կարող եք ներբեռնել այստեղից։

Ծրագրի աշխատանքը առավելագույնս պարզեցված է։

Պարզապես ներբեռնում եք, միացնում, սեղմում «Scan» կոճակը, սպասում մինչև ստուգումն ավարտվի, սեղմում «Clean», էլի սպասում մինչև մաքրում ավարտվի, վերջում հայտված պատուհանում սեղմում «Yes»։ Համակարգիչը կվերագործարկվի (restart), կհայտնվի կատարված աշխատանքի մասին հաշվետվություն (բացված տեքստային ֆայլի տեսքով)։ Փակում եք դա, ու համոզվում, որ բռաուզերը մաքրվել է։ Կասկածների դեպքում կարող եք ևս մեկ անգամ ստուգել (հազվադեպ պատահում են շատ դժվար ջնջվող վիրուսներ)։

Հ.Գ.

Քանի որ վիրուսներն օգտվում են ձեր ֆեյսբուքյան հաշվից, դրանք չեն օգտագործում/գողանում ձեր օգտանունն ու գաղտնաբառը։ Գաղտնաբառը փոխելու կարիք սովորաբար չի լինում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով